

+374 94 93 50 53
+374 98 93 50 53
մուտք
չբռնեց, կրկին փորձել
հետ
Նորություններ
Կոչ - հայտարարություն
Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոնշյալ ներկայացուցիչներս, խիստ մտահոգված ենք Հայաստանյան քաղաքական դաշտում տիրող ատելության խոսքի և բռնության կոչերի կապակցությամբ, որոնք աճի միտում ունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր շրջանակների խնդրահարույց և վտանգավոր ելույթները թունավորում են հանրային դաշտը՝ երկրորդ պլան մղելով պետական և հասարակական նշանակություն ունեցող առաջնային խնդիրների քննարկումը։
...ավելին
2020թ․ մարտի 18-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հետ ձեռք բերված համաձայնությամբ 2021թ․ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու մասին։
Թեև հայտարարությունը չի անդրադառնում ընտրական օրենսդրությանը, սակայն շրջանառվում է թեզը, որ փոփոխությունների ընդունումից հետո քաղաքական ուժերին և ընտրական համակարգին անհրաժեշտ է 6 ամիս ժամանակ՝․․․
...ավելին
«Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում մարտի 19-21-ը տեղի ունեցավ «Քաղաքացիական լրագրության դպրոցը», որը կազմակերպվել էր ՀՀ Լոռու մարզի Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջանների Ալավերդի, Աքորի, Ակներ, Ախթալա, Շամլուղ, Գարգառ, Ուռուտ և Կուրթան բնակավայրերի երիտասարդների համար, և որի նպատակն է խթանել...
...ավելին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ!
2018թ․ հեղափոխության օրերին որպես հանրային պահանջ է ձևակերպվել, իսկ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո վերահաստատվել է, որ իշխող քաղաքական ուժը վերարտադրող և չարաշահումների լայն հնարավորություններ ստեղծող ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի։ Այդ բարեփոխման խոստումն ու պարտավորությունն ամրագրվել է նաև ՀՀ Կառավարության ծրագրում և դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունում, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020թ. նոյեմբերի 18-ին հրապարակած ճանապարհային քարտեզում։
...ավելին
Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն ՀԿ-ի նախագահ, ՀՀ երիտասրդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման աշխատանքային խմբի անդամ Օլեգ Դուլգարյանը փետրվարի 26-27-ին Աղվերանում մասնակցեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ստեփանավանի երիտասարդական կենտրոն ՀԿ կողմից կազմակերպված Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության նախագծի մշակման աշխատաժողովին։
...ավելին
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի՝ 2021 թվականի փետրվարի 25-ի՝ ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող հայտարարությունը գնահատում ենք որպես հակասահմանադրական, ներքաղաղաքական հարցերում զինված ուժերի չմիջամտելու սկզբունքի եւ սահմանադրական նորմի խախտում, ինչը իրական եւ ծանր սպառնալիքներ է առաջացնում Հայաստանի համար: Այդ հայտարարությունը ավելի է բարդացնում երկրի ծանր դրությունը:
...ավելին
Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է այն մասին, որ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ստեղծվել է նախարարին կից նոր հասարակական խորհուրդ, հաստատվել է խորհրդի կազմը և աշխատակարգը։
...ավելին
9 փետրվարի 2021 թ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2021թ․ փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման արդյունքում արձանագրել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից և հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ: Պնդումը, թե լայն...
...ավելինՀարգելի քաղաքացիներ, եթե տեղի է ունեցել իրավունքի խախտում կամ ականատես եք եղել օրենքի խախտման դեպքի պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային ծառայություններ մատուցող հաստատությունների, իրավապահ մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից կարող եք ահազանգել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ին սեղմելով «ԱՀԱԶԱՆԳ» կոճակը, ուղարկելով կարճ հաղորդագրություն։ Նկարագրեք դեպքը և թողեք ձեզ հետ կապ հաստատելու հեռախոսահամար։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի թիմը կբարձրաձայնի դեպքի վերաբերյալ տարբեր հարթակներում և կհամախմբի շահագրգիռ կողմերին խնդրի լուծման շուրջ։