arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

╳

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում 2021թ. հունիսի 15-ից մեկնարկել է «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն՝ ուղղված ՀՀ Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի 6 համայնքներում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ներդրմանը։ Ծրագիրը կնպաստի համայնքներում...

...ավելին

Լոռու մարզի Թումանյանի շրջանի շուրջ 70 բնակիչ իրենց առողջության, կյանքի անձեռնմխելիության և սեփականության իրավունքը կպաշտպանեն դատարանում:

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի դեմ դատական հայցեր են ներկայացրել Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի բնակիչները: Ինչպես նշված է Դատական տեղեկատվական համակարգի www.datalex.am կայքում, հայցերը վերաբերում են առողջության իրավունքի, անձնական կյանքի և բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտումներին ու վնասի փոխհատուցման պահանջին: Իրավաբանական աջակցությունը ցուցաբերում է «Թումանյան» փաստաբանական գրասենյակը «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի» աջակցությամբ: 

 

...ավելին

Վաղը՝ հունիսի 20-ին, Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս,  արտահայտում ենք մեր խիստ անհանգստությունն ու մտահոգությունն այն մթնոլորտի առնչությամբ, որում ընթացավ այս քարոզարշավը։

...ավելին

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում և դրան նախորդող ժամանակաշրջանում ատելության խոսքը, խտրականության ու բռնության կոչերը հասել են աննախադեպ մակարդակի։ Քաղաքական տարբեր ուժերի ելույթներում պիտակավորվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք, հնչում սպառնալիքներ, մինչև անգամ սեռական բնույթի հայհոյանքներ։

Փոխադարձ ատելության խոսքն ու բռնության կոչերը հնչում են թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների, անդամների ու համակիրների կողմից...

...ավելին

Հունիսի 10-ին Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ կոչով դիմել են ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի նախագահներին՝ մտահոգություն արտահայտելով առ այն, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված ոճրագործությունները և պատերազմից հետո ձեռնարկած գործողությունները չեն հանգեցրել ՈՒԵՖԱ-ի Եվրո 2020-ի խաղերը Բաքվում հյուրընկալելու՝ Ադրբեջանի իրավունքների սահմանափակմանը։

...ավելին

Հայտարարություն ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավար Սաշիկ Սուլթանյանի և նրա աշխատակիցների նկատմամբ իրականացվող անօրինական հետապնդման մասին

2021թ․ մայիսի 20-ին ժամը 17։00-ի մոտակայքում ՀՀ ԱԱԾ մի քանի քննիչներ և օպերլիազորներ այցելել են Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավար Սաշիկ Սուլթանյանի բնակության վայր և տեղեկացրել են, որ դատարանի որոշման հիման վրա պետք է խուզարկություն իրականացնեն նրա բնակարանում։

Խուզարկություն իրականացնող ԱԱԾ պաշտոնատար անձինք Սաշիկ Սուլթանյանին արգելել են օգտվել հեռախոսից, զանգահարել փաստաբանին...

...ավելին

2021 թվականի մայիսի 20-ին ՀՀ կառավարության նիստին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եռակողմ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ձեռք են բերվել նախնական համաձայնություններ մի շարք լուծումների վերաբերյալ, որոնք, ըստ Փաշինյանի, «100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին»

...ավելին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն

Ն.Գ. տիկին Օդրի Ազուլային

 

Մենք՝ քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ, հղում կատարելով Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրին, Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի կոնվենցիային և կից երկու արձանագրություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևին, դատապարտում ենք Արցախում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության դիտավորյալ վնասումը և ոչնչացումը 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո, և ահազանգում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին միջազգային իրավունքի կոպտագույն խախատումների մասին, որոնք նպատակաուղղված են տարածաշրջանում հայկական պատմական արմատները ջնջելուն և հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը յուրացնելուն: Հատկանշական ենք համարում, որ...

...ավելին

×

Հարգելի քաղաքացիներ, եթե տեղի է ունեցել իրավունքի խախտում կամ ականատես եք եղել օրենքի խախտման դեպքի պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային ծառայություններ մատուցող հաստատությունների, իրավապահ մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից կարող եք ահազանգել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ին սեղմելով «ԱՀԱԶԱՆԳ» կոճակը, ուղարկելով կարճ հաղորդագրություն։ Նկարագրեք դեպքը և թողեք ձեզ հետ կապ հաստատելու հեռախոսահամար։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի թիմը կբարձրաձայնի դեպքի վերաբերյալ տարբեր հարթակներում և կհամախմբի շահագրգիռ կողմերին խնդրի լուծման շուրջ։

ընտրված չէ