

+374 94 93 50 53
+374 98 93 50 53
մուտք
չբռնեց, կրկին փորձել
հետ
Նորություններ
2021թ. նոյեմբերի 8-ին Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Կուրթան գյուղում տեղի ունեցան «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի կողմից «Լոռիբերդ» ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ հանրային լսումները: Նախորդ լսումները տեղի են ունեցել հոկտեմբերի 21-ին՝ Լոռի Բերդ համայնքում: Լսումներն անցան կոնֆլիկտային մթնոլորտում: Գյուղի բնակիչները ընկերությունից պահանջել էին ներկայացնել, թե ինչպիսի ռիսկեր, վտանգներ կարող է բերել ՀԷԿ-ի կառուցումն ու շահագործումը, ինչպիսի փոխհատուցում է տրվելու այդ վնասների համար՝ շեշտելով, որ բնակիչները ոլորտի մասնագետներ չեն և մանրակրկիտ պարզաբանման կարիք ունեն:
...ավելին
Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն ՀԿ-ն սույն թվականի հոկտեմբերի 27-29-ը կազմակերպել էր «Իրազեկում հանուն մաքուր շրջակա միջավայրի» հանրային իրազեկման մեդիա-արշավ ՀՀ Լոռու մարզից դեպի Արարատի և Սյունիքի մարզերի աղտոտված տարածքներ և պոչամբարներ․․․
...ավելին
Չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը կազմակերպել է «Պաշտպանե՛ք բնապահպաններին հետապնդումներից» առցանց միջոցառումը Օրհուսի կոնվենցիայի Կողմերի յոթերորդ հանդիպման պաշտոնական ծրագրի շրջանակներում, որը պետք է տեղի ունենա Ժնևում:
Այս միջոցառումը հանդիսանում է պաշտոնական զեկույցներին այլընտրանք, որը թույլ է տալիս կանաչ ակտիվիստներին և հասարակական կազմակերպություններին ներկայացնել բնապահպանական ժողովրդավարության գործընթացները Բելառուսում, Բոսնիա և Հերցեգովինայում, Իսլանդիայում, Չեխիայում, Խորվաթիայում, Հունաստանում, Հյուսիսային Մակեդոնիայում, Մոլդովայում, Հայաստանում և Թուրքմենստանում:
...ավելին
Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խումբ) քաղաքացիական հասարակության խմբակցությունն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ խոշորացված համայնքի Ուռուտ բնակավայրում տեղի ունեցող իրադարձությունների առումով, որոնք ակնհայտորեն խախտում են տեղի բնակիչների՝ ուռուտցիների մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունքը: Գյուղում առաջացել է սոցիալական լարվածություն և բևեռացում բնակիչների շրջանում։
...ավելին
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցությունն անց է կացրել հատուկ նիստ՝ նվիրված Լոռու մարզի Ուռուտ բնակավայրում և Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակի քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են․․․
...ավելին
Չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության հարցերով զբաղվող ՀԿ-ն հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ միասին ներկայացրել են 2021-ին իրականացրած հետազոտության առաջին արդյունքները՝ կապված մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա հանքարդյունաբերության ազդեցության հետ:
...ավելին
2021թ․ օգոստոս ամսից Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցին հարող տարածքում (Ֆիզիկայի գիտավան, Ֆիզգորոդոկ) սկսվել է բազմահարկ շենքի շինարարության գործընթաց, որի իրավական հիմքերի օրինականությունը վիճահարույց է ինչպես տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման հիմքերի և գործընթացի ոչ օրինական լինելու, այնպես էլ՝ բուն շինարարական աշխատանքների՝ քաղաքաշինական պահանջների խախտումներով իրականացվելու առումով:
...ավելին
1989 թվականին Բաքվից բռնագաղթելով Հայաստան՝ Ծովինարը բնակություն է հաստատել Ալավերդու «Դեբեդ» հյուրանոցում։ Այդ ժամանակ տիկին Ծովինարին ու այդտեղ բնակություն հաստատած մյուս փախստականներին ասացին, որ մի քանի ամսվա ընթացքում բնակարան կստանան։ Մի քանի ամիսը տևեց 10 տարի։ 10 տարի անց հյուրանոցը սեփականաշնորհվեց ու վաճառվեց։ Տիկին Ծովինարը մնաց դրսում։ Նրան դուրս հրավիրեցին հյուրանոցից՝ առանց բնակարանով ապահովելու։․․․
...ավելինՀարգելի քաղաքացիներ, եթե տեղի է ունեցել իրավունքի խախտում կամ ականատես եք եղել օրենքի խախտման դեպքի պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային ծառայություններ մատուցող հաստատությունների, իրավապահ մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից կարող եք ահազանգել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ին սեղմելով «ԱՀԱԶԱՆԳ» կոճակը, ուղարկելով կարճ հաղորդագրություն։ Նկարագրեք դեպքը և թողեք ձեզ հետ կապ հաստատելու հեռախոսահամար։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի թիմը կբարձրաձայնի դեպքի վերաբերյալ տարբեր հարթակներում և կհամախմբի շահագրգիռ կողմերին խնդրի լուծման շուրջ։