

+374 94 93 50 53
+374 98 93 50 53
մուտք
չբռնեց, կրկին փորձել
հետ
Նորություններ
ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում հանրային պահանջի արշավը ի պաշտպանություն ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում բնակվող Դանիելյանների ընտանիքին փոխհատուցում տրամադրելու պահանջով տվեց իր արդյունքը։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն և «SOS Մեծ Այրում» շարժման անդամները , 2020 թվականի փետրվարի 25-ին, ժամը 13:00-ին, ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում իրականացրեցին հանրային պահանջի արշավը՝ ի պաշտպանություն ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում բնակվող Դանիելյանների ընտանիքին փոխհատուցում տրամադրելու պահանջով ։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն 2020 թվականի հունվարի 23-24-ին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղում գտնվող «Քեֆիլյան» հյուրանոցային համալիրում իրականացրեց «Ալավերդու տարածաշրջանի այլընտրանքային զարգացման» ֆորում խորագրով համաժողովը։ Ֆորումի նպատակն էր վերհանել մինչև այս պահը կազմակերպությունների, անհատների և երիտասարդների կողմից Ալավերդու տարածաշրջանի զարգացմանը , այլընտրանքային աշխատատեղերի և զբաղվածության խթանման նպատակով մշակված գաղափարները, ինչպես նաև սոցիալական ձեռնարկատիրության լավագույն փորձագետների մասնակցությամբ գեներացնել նոր գաղափարներ։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն 2020 թվականի հունվարի 23-24-ին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղում գտնվող «Քեֆիլյան» հյուրանոցային համալիրում իրականացրեց «Ալավերդու տարածաշրջանի այլընտրանքային զարգացման» ֆորում խորագրով համաժողովը։
...ավելին
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հունիսի 26-ին Երևան քաղաքում, Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում հիմնադրվեց Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանության ցանցը՝ «Համայնքային Համախմբման և աջակցության Կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ (նախագահ՝ Օլեգ Դուլգարյան):
...ավելին
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող (Անուշ Էվոյան, Օլեգ Դուլգարյան) «Թափանցիկ եւ հաշվետու հանքարդյունաբերություն» ծրագրի շրջանակներում կայացավ «ՀՀ ԱՃԹՆ զեկույցի հաշվետվությունների մատչելիության եւ հանրային վերահսկողության դիտարկում Ալավերդի, Ախթալա, Շնող, Օձուն համայնքների համար» ֆորումը: Ֆորումին ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից, աշխատակիցներ Լոռու մարզպետարանից, վերը նշված համայնքերից, ՏԻՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև ակտիվ քաղաքացիներ:
...ավելին
ՀՀ Լոռու մարզի Օձուն, Ալավերդի, Ախթալա, Շնող համայնքների բյուջեներում մետաղաձուլական և հանքարդյունաբերական գործունեություն ծավալող ընկերություննների վճարներից հոսքերի և դրանց վերաբաշխման արդյունավետության ուսումնասիրություն՝ ԱՃԹՆ գործընթացի ներքո
Հարգելի քաղաքացիներ, եթե տեղի է ունեցել իրավունքի խախտում կամ ականատես եք եղել օրենքի խախտման դեպքի պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային ծառայություններ մատուցող հաստատությունների, իրավապահ մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից կարող եք ահազանգել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ին սեղմելով «ԱՀԱԶԱՆԳ» կոճակը, ուղարկելով կարճ հաղորդագրություն։ Նկարագրեք դեպքը և թողեք ձեզ հետ կապ հաստատելու հեռախոսահամար։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի թիմը կբարձրաձայնի դեպքի վերաբերյալ տարբեր հարթակներում և կհամախմբի շահագրգիռ կողմերին խնդրի լուծման շուրջ։