arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

╳

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

Ս.թ. հունիսի 5-ին Ախթալա խոշորացված համայնքում տեղի ունեցավ բնապահպանական և առողջապահական միջոցառումների քննարկում: Այս միջոցառումների համար նախատեսված 3 միլիոն 848 հազար դրամ գումարը գոյացել է «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից կատարվող բնապահպանական վճարներից:
Քննարկմանը մասնակցում էին Ախթալա ՏԻՄ ներկայացուցիչները՝ ի դեմս համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի, և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ներկաայացուցիչները։ Թեև քննարկման վերաբերյալ հայտարարությունը Ախթալայի համայնքապետարանից տրվել էր օրեր առաջ, սակայն համայնքի բնակիչները չեին ներկայացել քննարկմանը։
 

...ավելին

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

   Եթե պետք լինի սեփական կյանքով կվճարեմ.

...ավելին

 Եվրոպական համերաշխության կորպուսը Եվրոպական միության կողմից իրականացվող ծրագիր է: Այն հիմնականում կամավորության միջոցով նպատակ ունի տարածելու համերաշխությունը՝ որպես արժեք, որն էլ իր հերթին խթանելու է երիտասարդների և կազմակերպությունների ներգրավվածությունը մարդասիրության ոլորտի ծրագրերում՝ նպատակ ունենալով ամրապնդելու համախբվածությունը, համերաշխությունը, ժողովրդավարությունը և եվրոպական քաղաքացիությունը, ինչպես նաև արձագանքելու հասարակության մարտահրավերներին և համայնքների ամրապնդմանը` խթանելով սոցիալական ներգրավվածությունը: Այն պետք է նաև նպաստի երիտասարդներին առնչվող եվրոպական համագործակցությանը։

...ավելին

2019 թվականի հոկտեմբերի 16-ին ավարտվեց «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի կողմից «Ակտիվ քաղաքացիները շրջակա միջավայրի պահպանման և զարգացման գրավական» ծրագրի Էկո-Դպրոցի /ծրագրի համակարգող՝ Մարիամ Վարդեւանյան / շրջանակներում կազմակերպված «Սոցիալական Ձեռնարկատիրություն. համայնքի այլընտրանքային զարգացման միջոց» թեմայով երկօրյա դասընթացը /դասընթացավար՝ Հռիփսիմե Քոչարյան /: Այն լի էր ակտիվ քննարկումներով և գործնական աշխատանքներով: Հանդիպման ավարտին Էկո-Դպրոցի անդամներին հանձնվեց դիպլոմներ, իսկ դասընթացի մասնակիցներին ՝ վկայականներ:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության դեսպանության ֆինանսական աջակցությամբ:

 

...ավելին

Փետրվարի 22-ին «Համայնքային Համախմբման եւ Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում (Oleg Dulgaryan) տեղի ունեցավ հանդիպում համայնքի կանանց եւ աղջիկների հետ։ Հանդիպման նպատակը «Կինը, որ հաղթեց մենությանը» ֆիլմի դիտումն ու հետքննարկումն էր։ Մեր գրասենյակ էր ժամանել Հռիփսիմե Պետրոսյանը (Հռիփսիմե Պետրոսյան), ով ներկայացնում է «Արդյունավետ կառավարում եւ համայնքային զարգացում» ՀԿ-ն։
 

...ավելին

Հունիսի 7-ին Համայնքային Համախմբման եւ Աջակցության կենտրոնում անցկացվեց «Հանրային առողջության հիմնախնդիրները. Արդյունաբերության ազդեցությունը հանրային առողջության վրա» սեմինար-քննարկում։

...ավելին

Հուլիսի 22-ին «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի և չեխական «Արնիկա» ՀԿ-ի համագործակցության շրջանակներում Պրահայի քիմիկան ինստիտուտի փորձագետների շնորհիվ Ալավերդի համայնքի Սանահին, Էնգելս թաղամասերում, Աքորի բնակավայրում իրականացվեցին նմուշառումներ:

...ավելին

On April 27, a two-day meeting with active groups formed in Alaverdi, Shnogh, Akhtala and Odzun communities within the framework of the Transparency and Reporting Mining program was launched in Odzun community.

...ավելին

×

Հարգելի քաղաքացիներ, եթե տեղի է ունեցել իրավունքի խախտում կամ ականատես եք եղել օրենքի խախտման դեպքի պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային ծառայություններ մատուցող հաստատությունների, իրավապահ մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից կարող եք ահազանգել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ին սեղմելով «ԱՀԱԶԱՆԳ» կոճակը, ուղարկելով կարճ հաղորդագրություն։ Նկարագրեք դեպքը և թողեք ձեզ հետ կապ հաստատելու հեռախոսահամար։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի թիմը կբարձրաձայնի դեպքի վերաբերյալ տարբեր հարթակներում և կհամախմբի շահագրգիռ կողմերին խնդրի լուծման շուրջ։

ընտրված չէ