arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

╳

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

Եվրոպական Համերաշխության Կորպուս

23/մայիս/2020 Եվրոպական Համերաշխության Կորպուս

 Եվրոպական համերաշխության կորպուսը Եվրոպական միության կողմից իրականացվող ծրագիր է: Այն հիմնականում կամավորության միջոցով նպատակ ունի տարածելու համերաշխությունը՝ որպես արժեք, որն էլ իր հերթին խթանելու է երիտասարդների և կազմակերպությունների ներգրավվածությունը մարդասիրության ոլորտի ծրագրերում՝ նպատակ ունենալով ամրապնդելու համախբվածությունը, համերաշխությունը, ժողովրդավարությունը և եվրոպական քաղաքացիությունը, ինչպես նաև արձագանքելու հասարակության մարտահրավերներին և համայնքների ամրապնդմանը` խթանելով սոցիալական ներգրավվածությունը: Այն պետք է նաև նպաստի երիտասարդներին առնչվող եվրոպական համագործակցությանը։

2019 թ. սեպտեմբերի 6-ին մեկնարկեց մեկամսյա կարճաժամկետ ծրագիրը: Ծրագիրը հաստատվել է Լեհաստանի Ազգային գրասենյակի կողմից՝ համագործակցելով Լեհական «Հասարակության ձեռներեցության զարգացման հիմնադրամ» կազմակերպության հետ։

2019թ. հուլիսի 16-ին մեկնարկ տրվեց երկարաժամկետ ծրագրին: 2-ամյա երկարաժամկետ ծրագիրը ընդունվել է Լեհաստանի Ազգային գրասենյակի կողմից եւ հնարավոր է դարձել իրականացնել՝ համագործակցելով «Լեհաստանի ազգային գործակալության ակտիվ կանանց ասոցիացիա»-ի հետ:

×

Հարգելի քաղաքացիներ, եթե տեղի է ունեցել իրավունքի խախտում կամ ականատես եք եղել օրենքի խախտման դեպքի պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային ծառայություններ մատուցող հաստատությունների, իրավապահ մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից կարող եք ահազանգել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ին սեղմելով «ԱՀԱԶԱՆԳ» կոճակը, ուղարկելով կարճ հաղորդագրություն։ Նկարագրեք դեպքը և թողեք ձեզ հետ կապ հաստատելու հեռախոսահամար։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի թիմը կբարձրաձայնի դեպքի վերաբերյալ տարբեր հարթակներում և կհամախմբի շահագրգիռ կողմերին խնդրի լուծման շուրջ։

ընտրված չէ