Հուլիսի 22-ին «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի և չեխական «Արնիկա» ՀԿ-ի համագործակցության շրջանակներում Պրահայի քիմիկան ինստիտուտի փորձագետների շնորհիվ Ալավերդի համայնքի Սանահին, Էնգելս թաղամասերում, Աքորի բնակավայրում իրականացվեցին նմուշառումներ գյուղմթերքից, մարդկանց մազերից, որոնք կուղարկվեն Չեխիա փորձաքննության, կիրականացվի շրջակա միջավայրի և մարու առողջության վրա վնասակար քիմիական նյութերի առկայության վերլուծություն։
Նշենք նաև, որ 2018թ֊ին Ալավերդի համայնքում, Ախթալա համայնքում, Այրում բնակավայրում իրականացված հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ տեղացիները տառապում են ծանր մետաղներից և այլ նյութերից առաջացած աղտոտվածությունից, ինչը տեղական հանքարդյունաբերության հետևանք է։
Նմուշառումներ կիրականացվեն նաև Ախթալա համայնքում, Այրում բնակավայրում։
Փորձաքնության արդյունքները պարզ դառնալուն պես կհրապարակվեն :ddd

