arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

╳

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

Ահազանգ! Անասնագողերը կրկին Մեծ Այրում են եկել

26/օգոստոս/2021 Ահազանգ! Անասնագողերը կրկին Մեծ Այրում են եկել

Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում անասնագողության հերթական դեպքն է արձանագրվել։ Մեկ օրում գյուղի հանդամասից 9 կով է կորել։ «Պահել ենք, չարչարվել, խոտ արել, բանվորություն արել, հիմա մեկ օրում ամբողջ տարվա աշխատանքը ջուրը լցվեց»,- սրտնեղած պատմում է Մարինե Պողոսյանը, ով ամենաշատն է տուժել այս դեպքից, կորած 9 կովերից 4-ը իրենն են։ Միայն իր ընտանիքին պատճառված վնասը, մոտավոր հաշվարկով, կազմում է 1,5 մլն դրամ։ Նաև հորթերն են անտեր մնացել, ստիպված խանութից կաթի փոշի են գնել, որ կարողանան մի կերպ կերակրել։

Կորած անասունների տերերը դիմել են ՀՀ Ոստիկանության Թումանյանի բաժին։ Ասում են՝ ոստիկանները եկան, տարածքը նկարեցին, արձանագրություն կազմեցին ու խորհուրդ տվին անասուններին այսուհետ աչքաթող չանել։ Տիկին Մարինեն ասում է, որ ընդամենը կես ժամով է տղան տուն եկել։ Սակայն կարծում է, որ այս ամենաթողության պայմաններում կարող էին նաև տղային վնասել ու տանել անասուններին։

Անասնատերերը հույս չունեն, որ գործը կբացահայտվի։ Սա առաջին դեպքը չէ։ Ամեն տարի օգոստոսին անասնագողերն ակտիվանում են ու այդպես էլ չեն բացահայտվում։ Անցյալ տարի էլ գյուղից 5 կով կորավ։ Մինչ օրս ոչ անասունները գտնվեցին, ոչ էլ անասնագողերը բացահայտվեցին։ «Խայտառակ իրավիճակ է գյուղում»,- ասում է Մեծ Այրումի վարչական ղեկավար Գայանե Ալավերդյանը։ Գյուղացիները մնացին առանց եկամտի աղբյուրի։ Եվ որ ամենավատն է՝ հենց այս դեպքերի պատճառով գյուղացիներն այլևս չեն ուզում անասնապահությամբ զբաղվել։ Շատերը կովերը մորթում, վաճառում են։ Սակայն գյուղացին այլ եկամուտ չունի, եթե անասնապահությամբ էլ չզբաղվի, կմնա առանց ապրուստի միջոցի։

«Վերջին 20 տարիներին Մեծ Այրում և հարևան Ճոճկան գյուղերից գողացել են ավելի քան հարյուր կով, սակայն որևէ դեպք չի բացահայտվել, մեղավորներն էլ չեն պատժվել։ Հիմա այստեղ իրավապահ մարմիններն են անհետևողական, թե՞ հանցագործ բանդան է շատ կազմակերպված, прямо неуловимые мстители., իր ֆեյսբուքյան էջում գրել է «Համայնքային համախմբման ու աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը։ Միաժամանակ հավելելով, որ գյուղացիները տասնամյակներ շարունակ կասկածներ ունեն, որ իրավապահ մարմիններում գողերն ունեն իրենց «մարդկանց», ինչի պատճառով էլ գողությունները չեն բացահայտվում։

Նյութի սկզբնաղբյուրը՝ «Քաղաքացու ձայնը / Citizen's voice» ֆեյսբուքյան մեդիա-հարթակ:

×

Հարգելի քաղաքացիներ, եթե տեղի է ունեցել իրավունքի խախտում կամ ականատես եք եղել օրենքի խախտման դեպքի պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային ծառայություններ մատուցող հաստատությունների, իրավապահ մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից կարող եք ահազանգել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ին սեղմելով «ԱՀԱԶԱՆԳ» կոճակը, ուղարկելով կարճ հաղորդագրություն։ Նկարագրեք դեպքը և թողեք ձեզ հետ կապ հաստատելու հեռախոսահամար։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի թիմը կբարձրաձայնի դեպքի վերաբերյալ տարբեր հարթակներում և կհամախմբի շահագրգիռ կողմերին խնդրի լուծման շուրջ։

ընտրված չէ