arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

╳

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության նախագծի մշակման աշխատաժողով

01/մարտ/2021 Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության նախագծի մշակման աշխատաժողով

Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն ՀԿ-ի նախագահ, ՀՀ երիտասրդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման աշխատանքային խմբի անդամ Օլեգ Դուլգարյանը փետրվարի 26-27-ին Աղվերանում մասնակցեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ստեփանավանի երիտասարդական կենտրոն ՀԿ կողմից կազմակերպված Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության նախագծի մշակման աշխատաժողովին։

Այն նպատակ ունի բարելավելու Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության նախագիծը:

Օլեգ Դուլգարյանի առաջարկությամբ երիտասարդական քաղաքականության ռազմավարության նախագծում ներառվել է երիտասարդների բնապահպանական կրթությունը, շրջակա միջավայրի պահպանության գործում ակտիվության խթանումը, երիտասարդների շրջանում այլընտրանքային զարգացմանն ուղղված տնտեսական գործունեության խրախուսումը։

Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության մշակման գործընթացին աջակցում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Support to Coordination of EU Projects» տեխնիկական աջակցության ծրագրի կողմից:

Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության շահագրգիռ կողմերի հանդիպումը կազմակերպվում է Վիշեգրադ միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «ՊրոԴեՖորմ - զարգացման մասնագիտացված հարթակ» ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է «Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոն» ՀԿ-ն:

×

Հարգելի քաղաքացիներ, եթե տեղի է ունեցել իրավունքի խախտում կամ ականատես եք եղել օրենքի խախտման դեպքի պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային ծառայություններ մատուցող հաստատությունների, իրավապահ մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից կարող եք ահազանգել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ին սեղմելով «ԱՀԱԶԱՆԳ» կոճակը, ուղարկելով կարճ հաղորդագրություն։ Նկարագրեք դեպքը և թողեք ձեզ հետ կապ հաստատելու հեռախոսահամար։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի թիմը կբարձրաձայնի դեպքի վերաբերյալ տարբեր հարթակներում և կհամախմբի շահագրգիռ կողմերին խնդրի լուծման շուրջ։

ընտրված չէ