Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է այն մասին, որ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ստեղծվել է նախարարին կից նոր հասարակական խորհուրդ, հաստատվել է խորհրդի կազմը և աշխատակարգը։
Խորհրդի ստեղծումը նպատակ ունի ապահովել Շրջակա միջավայրի նախարարության խնդիրների լուծման և բարեփոխումների ու ռազմավարական ծրագրերի իրականացման գործընթացին քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցությունը։
Հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու շուրջ 44 հայտից ընտրվել են 22-ը, այդ թվում է նաև «Համայնքային համախմբման և աջակցության» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը։
Խորհրդի առաջին նիստը նախատեսվում է անցկացնել այս ամսվա վերջում։
Հասարակական խորհրդի կազմում ընդգրկվել են հետևյալ կազմակերպությունները և անձինք՝
-
Ս.Պիպոյան «Մասնագիտական կրթության բարեփոխումներ» ՀԿ, համահիմնադիր և փոխնախագահ, կենսաբանության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
-
Մ. Չաքրյան «Հանրային իրազեկման և մոնիթերինգի կենտրոն» ՀԿ, նախագահ
-
Վ. Բուռնազյան «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ, փոխնախագահ
-
Ք. Սահակյան «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» ՀԿ նախագահ
-
Մ.Տաշչյան EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք, խմբագիր
-
Վ. Սալահյան «ԷկոԱղբ» բնապահպանական ՀԿ, ծրագրերի ղեկավար
-
Թ. Ենոքյան «Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ, համահիմնադիր
-
Տ. Ազիզբեկյան «ԱրմԴրայվինք» Սուզորդների Ակումբ ՀԿ, նախագահ
-
Ա. Պետրոսյան ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ, էկոլոգիական, հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժին փորձագետ
-
Ն. Վարդանյան «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ, նախագահ
-
Ա. Հովհաննիսյան Տուրիզմի զարգացման փորձագետ
-
Ս. Թամոյան ՀԱԱՀ Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոն, գյուղ-գիտությունների թեկնածու, դոցենտ էկոլոգ
-
Ա. Ծատուրյան «Ամերիաբանկ» ՓԲԸ, Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի գնահատման մասնագետ
-
Ա. Ափոշյան Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոն ՀԿ, ծրագրերի ղեկավար
-
Մ. Ավետիսյան «Այ Էս Էս Սի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ ՀԿ, նախագահ
-
Ա. Մկրտչյան Վայրի բնության և մշակույթի արժեքների պահպանման հիմնադրամ (հայաստանյան մասնաճյուղ) ծրագրերի ղեկավար
-
Ա. Հովսեփյան «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիաան ՀԿ, նախագահ
-
Գ. Ներսիսյան ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, քաղաքային էկոլոգիա, քաղաքային կանաչապատում դասախոս, կենս-գիտությունների թեկնածու
-
Մ. Ոսկանյան Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Շրջակա միջավայրի վերաբերյալ և ժողովրդագրական տվյալների վերլուծաբան/փորձագետ
-
Ա. Համբարձումյան «Հասարակական ձայն» ՀԿ, էկոլոգիական իրավունքի մասնագետ
-
Տ.Ասատրյան Անհատ բնապահպան։

