«Արնիկա» Քիմիական անվտանգության չեխական կազմակերպությունը «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի (CCMS) և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության հայ գործընկերների հետ համատեղ նոր ուսումնասիրություն են անցկացրել ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքում գտնվող «Նահատակ» պոչամբարի մոտ գտնվող մարդկանց օրգանիզմի վրա քիմիական աղտոտման ազդեցության վերաբերյալ: Արդյունքները հաստատեցին պոչամբարի ազդեցության տարածքում վերցված մեզի նմուշների որոշ ծանր մետաղների ավելի բարձր մակարդակները:
Հետազոտության արդյունքները ներկայացվեցին և քննարկվեցին «Հանուն Թումանյանի տարածաշրջանի մաքուր զարգացման» առցանց համաժողովում, որը տեղի ունեցավ 2020 թ. Դեկտեմբերի 15-ին, ժամը 15: 00-ին:
Թեմայի վերաբերյալ տեսանյութը կարող եք դիտել ստորև նշված հղումով․

