arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

╳

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

Երիտասարդական քաղաքացիական արշավի նախագիծ

07/մայիս/2022 Երիտասարդական քաղաքացիական արշավի նախագիծ

Այսօր՝ մայիսի 7-ին, ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Փոքր Այրում գյուղում, «Գրին Քեմփ» էկո-գյուղական եւ քաղաքացիական հասարակության տուրիզմի կենտրոնում (Green Camp /Social Enterprise/) իրականացավ հանդիպում տեղի երիտասարդների հետ՝ մշակելու երիտասարդական քաղաքացիական արշավի նախագիծ։

Նախաձեռնության նպատակն է բարձրացնել համայնքի երիտասարդների սոցիալականացման եւ զարգացման մակարդակը, ինչպես նաեւ միտված է ներուժի զարգացման քաղաքականություն ներդրմանը եւ կիրառմանը։

Նախաձեռնության ընթացքում կիրականացվի լայն իրազեկում, դուրս կբերվեն համայնքի առաջնային խնդիրները, և համապատասխան առաջարկություններ կներկայացվեն տեղական ինքնակառավարման մարմիններին և կառավարությանը։ 

Արշավի նախաձեռնողներն են երիտասարդները՝ չեխական «Նեսեհնութի» եւ հայաստանյան «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ների հովանավորությամբ՝ «Ճանապարհ դեպի քաղաքացիական հասարակության ներգրավվածություն» ծրագրի շրջանակներում՝ Չեխիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսական օժանդակությամբ։

×

Հարգելի քաղաքացիներ, եթե տեղի է ունեցել իրավունքի խախտում կամ ականատես եք եղել օրենքի խախտման դեպքի պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային ծառայություններ մատուցող հաստատությունների, իրավապահ մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից կարող եք ահազանգել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ին սեղմելով «ԱՀԱԶԱՆԳ» կոճակը, ուղարկելով կարճ հաղորդագրություն։ Նկարագրեք դեպքը և թողեք ձեզ հետ կապ հաստատելու հեռախոսահամար։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի թիմը կբարձրաձայնի դեպքի վերաբերյալ տարբեր հարթակներում և կհամախմբի շահագրգիռ կողմերին խնդրի լուծման շուրջ։

ընտրված չէ