arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

╳

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

Մամուլի ասուլիս Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի թիրախ համայնքներում սոցիալ-էկոլոգիական ուսումնասիրությունների վերաբերյալ

15/մարտ/2022 Մամուլի ասուլիս Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի թիրախ համայնքներում սոցիալ-էկոլոգիական ուսումնասիրությունների վերաբերյալ

2022թ. մարտի 16-ին, ժամը 12:00-ին, ԷկոԼուր մամուլի ակումբում (Հանրապետության 49/2, «Եվրոպա» հյուրանոցի դիմաց, մուտքը բակի կողմից) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի թիրախ համայնքներում սոցիալ-էկոլոգիական ուսումնասիրությունների վերաբերյալ:

Բանախոսներ`

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը

«Նոր Հորիզոններ» ՀԿ-ի նախագահ Արթուր Վարդազարյան

Նրանք կներկայացնեն Լոռու մարզի Ախթալա ու Օձուն, Գեղարքունիքի մարզի Մարտունի ու Վարդենիս և Սյունիքի մարզի Սիսիան ու Գորիս թիրախ համայնքների սոցիալ-էկոլոգիական ուսումնասիրությունների նախնական արդյունքները, որոնք վերաբերում են թիրախ համայնքներում գործող հանքարդյունաբերական և էներգետիկ բիզնեսի ազդեցությանն ու պատասխանատվությանը, համայնքների խնդիրների և կարիքների վերհանմանը:

Մամուլի ասուլիսի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել «ԷկոԼուր» եւ «Համայնքային Համախմբման եւ Աջակցության Կենտրոն» ՀԿ-ների ֆեյսբուքյան էջերով, հղումները ստորեւ.

EcoLur

CCMS

Տվյալների հավաքագրումը իրականացվում է «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի կողմից:

«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում:

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

×

Հարգելի քաղաքացիներ, եթե տեղի է ունեցել իրավունքի խախտում կամ ականատես եք եղել օրենքի խախտման դեպքի պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային ծառայություններ մատուցող հաստատությունների, իրավապահ մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից կարող եք ահազանգել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ին սեղմելով «ԱՀԱԶԱՆԳ» կոճակը, ուղարկելով կարճ հաղորդագրություն։ Նկարագրեք դեպքը և թողեք ձեզ հետ կապ հաստատելու հեռախոսահամար։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի թիմը կբարձրաձայնի դեպքի վերաբերյալ տարբեր հարթակներում և կհամախմբի շահագրգիռ կողմերին խնդրի լուծման շուրջ։

ընտրված չէ